
Ակումբներ, սրճարաններ, ռեստորաններ
Երևանը ապրում է շատ ակտիվ ցերեկային և գիշերային կյանքով: Այս քաղաքում բազմաթիվ համերգասրահներ ու կինոթատրոններ կան, դիսկոներ ու ակումբներ`կենդանի երաժշտությամբ (ռոք, ջազ,ֆոլկ ու փոփ): Երբ մթնում է, Երևանը անճանաչելի է դառնում` հանկարծ վերածվելով գործունյա քաղաքից վերածվելով գիշերային լույսերի, երաժշտության, բարձր ծիծաղի մի խառնուրդի: Այստեղ երբեք խնդիր չի ծագի, թե որտեղ ճաշել կամ ընթրել, ինչպիսի խոհանոց համտեսել, քանի որ այս բազմերանգ քաղաքում բազմաթիվ սրճարաններ` շքեղ ու ավանդական, պիցցայատներ կան: Նրանք բոլորը աչքի են ընկնում բարձր որակի խոհանոցով, փայլուն մատուցմամբ ու օրիգինալ ինտերիերով: Բացօթյա սրճարանների մեծ բազմազանուրյունը կզարմացնի հյուրերին. այստեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել` լսլելով գեղեցիկ երաժշտություն:
Պատմականորեն ձևավորված յուրօրինակ մշակույթը պայմանավորված է մի քանի բաղադրիչներով` Եվրոպական ու Ասիական մշակույթների փոխներգործությամբ, և մարդու բնավորության մեջ այս երկուսի ոգու ներթափանցմամբ:

Թանգարաններ
Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերին հատվածում գտնվում է հին ձեռագրերի ինստիտուտը` Մատենադարանը: Մատենադարանի պարծանքն է կազմում հին ձեռագրերի աշխարհի խոշորագույն հավաքածուն(մոտ 16.000): Հավաքածուն իր մեջ է ներառում օտարազգի փիլիսոփաների արժեքավոր աշխատությունների բազմաթիվ օրինակներ, որոնց որոշ մասը պահպանվել և հասել են մինչև մեր օրերը միայն հայերեն թարգմանությամբ: Դրանց թվում են Արիստոտելի, Եվսեբիոս Կեսարացու և շատ այլ փիլիսոփաների աշխատություններ: Արվեստի սիրահարները հրաշալի հնարավորություն ունեն այցելելու Արվեստի ազգային պատկերասրահը, ուր ցուցադրված են եվրոպական և ռուսական նկարիչների աշխատանքների հարուստ հավաքածուն: Այս տպավորիչ շենքը գտնվում է Հանրապետության Հրապարակում: Այն նաև տուն է հանդիսանում հայտնի հայ նկարիչների, այնպիսիների ինչպիսիք են Այվազովսկին և Սարյանը, աշխատանքների հսկայական մի հավաքածուի համար: Հայաստանում: Հարկավոր է նշել նաև Մանկական պատկերասրահի կարևորությունը, քանի որ այն եղել է իր ձևի մեջ առաջին մշտական ցուցահանդեսը:

Խոսրովի ազգային արգելանոց
Խոսրովի անտառը ազգային արգելոց է: Խոսելով Խոսրովի արգելանոցի գանձերի մասին հնարավոր չէ չնշել դրա պատմական նշանակությունը: 330-338թթ. Խոսրով Գ թագավորը այս հրաշագեղ հողակտորը դարձրեց արքունական որսատեղի: Դրա մասին վկայում է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ: Պահպանված խաչքարերը, տապանաքարերը և հատկապես սբ. Ստեփանոսի եկեղեցին վկայում են , որ այս վայրը սրբատեղի է եղել դեռևս հնագույն ժամանակներում: Հնարավոր է, որ սա է պատճառը, որ Խոսրովի արգելանոցը ունի ոչ միայն բնական նշանակություն, այլ նաև պատմական արժեք:
Այս արգելավայրը, չնայած իր տարածքի փոքրությանը, կարող է պարծենալ իր յուրօրինակ, անկրկնելի բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Դրա պատճառը երկրաբանական յուրահատուկ պայմաններն են: Անհրաժեշտ է նշել, որ Խոսրովի արգելանոցը, իր կենդանական աշխարհի բազմազանության շնորհիվ համարվում է տարածաշրջանի կեդանական աշխարհի էպիկենտրոն: Այն մի յուրօրինակ խաչմերուկ է հանդիսանում ոչ միայն կենդանական աշխարհի, այլ նաև տարբեր բուսատեսակների համար: Այստեղ կարող ես հանդիպել Կարմիր Գրքում գրանցված կենդանատեսակների համարյա 70%: Դրանցից են այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են գորշ արջը, հայկական մուֆլոնը, լուսանը, միջինասիական հովազը եւ այլն: Այստեղ են բնակվում 300 թռչնատեսակ, որոնց 60% կարելի է հանդիպել միայն Խոսրովի արգելանոցում: Բացի բուսական և կենդանական աշխարհից, Խոսրովի արգելանոցը հարուստ է նաև պատմա-մշակութային հուշարձաններով: Մեր շրջագայությունների շնորհիվ` մենք կկարողանանք ծանոթանալ մ.թ.ա. 4-6 դդ ծնված մշակույթին: Ինչպես նաև հնարավորություն է ընդձեռնվում տեսնել վաղ քրիստոնեական եկեղեցիները և ժայռափոր կացարանները: