SET SunChild Eco Tours

SET-Ի ART-RESIDENCY ԾՐԱԳԻՐԸ

Art-residency-ի նպատակը հնարավորություն և պայմաններ ստեղծելն է բոլոր այն արվեստագետների համար, որոնք  ցանկություն կարտահայտեն ստեղծագործել Հայստանում: Որոշակի ծրագրերի  շուրջ համխմբված արվեստագետների համար կստեղծվի  շփման լայն հնարավորություն:

Ծրագրերի նախապայմաններից է լինելու Հայաստանում հյուրերին ճամբորդելու  հնարավորության ընձեռումը և տարբեր շրջաններում ստեղծագործող արվեստագետների հետ հանդիպումների կազմակերպումը : 

Հյուրերը հնարավորություն կունենան մեկ նախագծի  ընթացքում աշխատելու համար ընտրել արվեստանոցներ  Հայստանի տարբեր շրջաններում. սա հնարավորություն է ստեղծում ամբողջական պատկերացում կազմել Հայստանի բնաշխարհի բազմազանության, տարբեր շրջանների սովորույթների, ապրելաձևի և մշակույթի մասին:

Ծրագրերի  հիմնախնդիրն է լինելու շփման և ճանաչողության միջոցով այցելուների, երկրի և դրա ներսում ստեղծագործող արվեստագետների միջև մշակութային կամուրջի կառուցումը:

 

Art residency-ի հնարավորություններն ու հիմնական հասկացություններըՍտեղծագործող արվեստագետը անխոնջ անձնավորություն է և պատրաստակամ գնալ այնտեղ, ուր կարող է գտնել իր ներշնչանքը: Այսօր աշխարհը ամբողջական է և այդ վայրը ամենուր է, այնտեղ, ուր հնարավորություն կա արվեստ ստեղծելու: Այս նախագիծը նպատակ ունի արվեստագետներին տալ այդ հնարավորությունը:

Դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք Հայաստան այցելող արվեստագետներին ընձեռել այստեղ ապրելու, ստեղծագործելու, հայաստանյան բնության, մշակույթին հուշարձանների հետ ծանոթանալու հիանալի հնարավորություն: Նրաք կշփվեն իրենց գործընկերների,  արվեստագետների և մշակույթի տարբեր բնագավառների պատկանող մարդկանց հետ, կկարողանան նրանց հետ կարծիք և տպավորություններ փոխանակել: Նախագիծը ենթադրում է ապրելու և ստեղծագործելու (կացարան և արվեստանոց) հնարավորության ապահովում, որի համար ստեղծված են հարմարավետության անհրաժեշտ պայմաններին բավարարող համալիրներ:

Այցելուներին կընդձեռվի Հայստանի բնությանը ծանոթանալու ամենանպաստավոր հնարավորությունները, այդ թվում ձիերով արշավները: Հայստանը ունի գեղատեսիլ բնության անկյուններ, ուր կարող եք գտնել ֆլորայի և ֆաունայի մեծ բազմազանություն: Միայն թռչունների տեսակներ թիվը  անցնում է 360-ից:

 Ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենտը Հայստանը անվանել է “Թանգարան բաց երկնքի տակ”, նկատի ունենալով այս տարածքի հագեցածությունը պատմական և մշակութային հուշարձաններով, որոնք ընդգրկում են նախնադարից մինչև մեր օրերը ընկած ժամանակաշրջանը:

 

Ժամանակակից արվեստը Հայաստանում

Քանզի մեր գործնեության հիմնական սկզբունքներից է մշակութային միջավայրի պահպանումը և զարգացումը:  Նախատեսվում են այցելություններ առաջատար հայ արվեստագետների արվեստանոցներ, համատեղ աշխատանք և փորձի փոխանակում: Հայաստանում ստեղծագործում են ինչպես  ավանդական ուղղություններին հետևող , այնպես էլ ժամանակակից մոտեցումներ կիրառող արվեստագետներ` նկարիչներ, քանդակագործներ, արտիստներ, երաժիշտներ, գրողներ,  ճարտարապետներ և այլն: Հայաստանյան արվեստի միջավայրի առանձնահատկություններից մեկն էլ ստեղծագործական ոգևորության առկայությունն է, որը կարելի էր գտնել 20-րդ դարի սկզբին Մոսկվայում, Փարիզում կամ Բեռլինում  կամ ավելի ուշ` Նյու-Յորքում:

  Արվեստը Հայաստանում դեռևս առևտրականացված չէ: Այստեղ արվեստը ներկայացված է իր ստեղծման բնական միջավայրում: Այդ պատճառով այն կարող է դառնալ մեր ժամանակի արտահայտությունը, հաղորդակցման միջոց, մատչելի լաբորատորիա և դպրոց այցելուների համար:

Հայստանում արվեստագետները ապրում և ստեղծագործում  են ոչ միայն մայրաքաղաք Երևանում: Երևանից դուս, փոքր քաղաքներում, երբեմն հեռավոր գյուղերում իրենց արվեստն են կերտում  բազմաթիվ հետաքրքիր մարդիկ: Հատկապես այդ` հաճախ էքստրեմալ պայմաններում ապրող և ստեղծագործող մարդիկ կլինեն մեր ուշադրության կենտրոնում:

Մենք ձգտելու ենք  գտնել տարբեր կոնտեքստներին պատկանող ստեղծագործողների միջև երկխոսության արդիական եղանակներ: Մեր նպատակները բացահայտելու համար մեջբերենք  Ժ. Ա. Ռիվյերի խոսքերն ասված էկո-թանգարանների մասին.«Մշակույթը, հանուն որի գոյություն ունեն էկո-թանգարանները, պետք է ընկալվի ամենալայն իմաստով,  քանզի այն նպատակ ունի ծանոթացնելու այդ մշակույթի արժանիքների և գեղարվեստական դրսևորումների հետ, առանց հաշվի առնելու, թե ինչ ազգության են պատկանում այդ արվեստը ստեղծող մարդիկ: Վերջինի բազմազանությունը անսահման է, և այդպիսով էկո-թանգարանները չեն ամփոփվում իրենց մեջ, այլ համարժեք փոխազդում են արտաքին աշխարհի հետ»:

some invisible text to give the div a reason to expand ;)