SET SunChild Eco Tours

SET տուրիստական գործակալության հիմնադիրն է համարվում FPWC-ն (Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ): FPWC-ն ոչ առևտրային հասարակական անկախ կազմակերպություն է, որը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում վայրի բնության և անհետացման եզրին գտնվող մշակութային հուշարձանների պաշտպանության գործում, իրականացնում է էկո-կրթություն ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղում:

SET տուրիստական  գործակալությունը հիմնադրվել է 2006-ին և իր գործունեության շատ կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է կազմակերպել բավական թվով շրջագայություններ ամբողջ Հայաստանով մեկ: SET տուրիստական  գործակալության հիմնադիրները մեծ փորձ ունեն էկոլոգիայի բնագավառում: Այդ փորձի շնորհիվ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն առնչվելու Հայաստանի վայրի բնությանը: Որպես մեր հյուր դուք կարող եք լինել մեր երկրի հիասքանչ վայրերում, այցելել հին ամրոցներ, վաղ քրիստոնեական շրջանի վանքեր և եկեղեցիներ, ինչպես նաև բացահայտել Հայաստանի հրաշալի բնությունը: 

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տուրիստական գործակալությունները զարգացել են բազմաթիվ ուղղություններով`իրենց մակարդակը հասցնելով եվրոպական չափանիշների: Մեր գործակալությունը արտասահմանյան հյուրերին առաջարկում է ծառայությունների լավագույն փաթեթը:

Ծառայությունների լայն ընտրության մեջ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է ընտրել իրեն հարմար տարբերակը:

 

 

SET-ի անձնակազմը

Ռուբեն Խաչատրյան

Տնօրեն 

Սարգսյան Սաթենիկ

Կազմակերպիչ

Վիբկե Ցոլման

վէբ-ադմինիստատոր

some invisible text to give the div a reason to expand ;)